Կանխատեսումներ
Աստղագուշակ (հորոսկոպ) 2015. news.am
ԽՈՅԵՐ
2015 թվականին, հատկապես դրա առաջին կեսին, Խոյերի համար առաջնային կլինեն կարիերան ու իրական կոչման փնտրտուքները: Հնարավոր են տարաձայնություներ այն հարցերում, թե որն է օգտակար, պրոֆեսիոնալ, եւ ինչ է ցանկանում ձեր հոգին:
Ուշադրություն դարձրեք փետրվար-օգոստոս ժամանակահատվածի վրա: Այդ ընթացքում հավանական են անսպասելի եւ հաճելի առաջարկներ օտարերկրացիների կողմից, միգուցե բացվեն արտասհամանում սովորելու հնարավորություններ: Անձնական կյանքը, ինչպես եւ աշխատանքը, այդ շրջանում կեռա: Հնարավոր են վառ սիրավեպեր հիմնականում ֆինանսապես կայուն անձանց հետ: Նրանք, ովքեր երեխա ունենալու մասին են երազում, հնարավորություն կունենան իրականացնել իրենց երազանքը: Տարվա երկրորդ կեսը կանցնի առավել հանգիստ: Դուք կկենտրոնանաք աշխատանքի վրա, սակայն տարվա վերջ արժե ուշադիր եւ զգոն լինել, որպեսզի խուսափեք խարդախություններից, որոնք կապված են կարիերայում առաջ գնալու հետ:
ՑԼԵՐ
2015 թվականը ձեզ համար շրջադարձային է լինելու, որը կազատի ձեզ անցյալից եւ դուռ կբացի դեպի ապագա: Ինչպես անցնող տարի, այնպես էլ՝ այս, շատ Ցլեր զբաղված կլինեն կյանքի փիլիսոփայական իմաստավորմամբ, եւ 2015-ին էլ դա կլինի առաջնային: Հնարավոր է որոշները կրոնափոխության դիմեն, տարվեն էզոթերիկայով եւ մոգությամբ: Կտրուկ փոփոխությունների կենթարկվի նաեւ կարիերան: Որոշ Ցլեր անգամ կսկսեն նոր մասնագիտություն ուսումնասիրել: Դա տեղի կունենա հունվար ամսին: Եթե տարվա առաջին կեսին ձեր ուշադրությունը ուղղված կլինի ընտանեկան հարցերին, ապա տարվա վերջին չորս ամիսներին դուք կցանկանաք մոռանալ այդ հարցերն ու փիլիսոփայական մտքերը:
Շատ Ցլեր 2015 թվականին կբացահայտեն իրենց ստեղծագործական ջիղը: Ոմանց մոտ ցանկություն կառաջանա երեխաներ ունենալ: Չի բացառվում նաեւ երեխա որդեգրելու ցանկությունը: 2015-ին Ցլերի համար հատուկ նշանակություն կունենան ընկերական հարաբերությունները: Դուք կցանկանաք ձեզ շրջապատել միայնայն մարդկանցով, ովքեր կիսում են ձեր հետաքրքրություններն ու արժեքները:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեզ սպասվում է շատ հետաքրքիր տարի: Երկվորյակներից շատերը եկող տարի ձեռք կբերեն նոր ընկերներ ու ծանոթներ: Դուք կգտնեք հետաքրքիր մարդկանց այնտեղ, որտեղ չէիք մտածել փնտրել՝ օրինակ հարեւանների, դպրոցական ընկերների կամ նրանց շրջանում, որոնց դուք ընդունում եք որպես ձեր կյանքի առօրյա ֆոն: Այդ ծանոթությունները մեծ դեր կխաղան ինչպես ձեր անձնական, այնպես էլ գործնական կյանքում: 2015-ին ամենաշատ ազդեցությունեը ձեզ վրա կունենան ձեր եղբայրները կամ քույրերը: Տարվա միջին հատվածում դուք նրանցից կարող եք ստանալ անսպասելի, սակայն շատ տեղին աջակցություն:
Տարվա երկրորդ հատվածը դուք կնվիրեք ձեր ընտանիքին: Շատ Երկվորյակներ, չնայած իրենց թեթեւսոլիկ բնավորությանը, կցանկանան առավել նստակյաց կյանք վարել: Աստղերը ձեզանից կպահանջեն անկեղծություն ինքներդ ձեր հանդեպ եւ լուրջ աշխատանք զուգընկերոջ հետ հարաբերություններում: Տեղի կունենա ցավոտ, բայց անհրաժեշտ վերաիմաստովորում: Դուք կհասկանաք, թե ինչ եք ցանկանում ձեր սիրելիից եւ ինչ եք պատրաստ տալ նրան դրա դիմաց:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Խեցգետիններին իրադարձություններով հագեցած տարի է սպասվում: Դուք ստիպված կլինեք մի լավ չարչարվել, սակայն ստացված արդյունքը կարող է գերազանցել ձեր բոլոր սպասելիքները: 2015-ին ձեզ համար առավել արդիական կլինի անձնական կյանքի եւ աշխատանքի համատեղումը: Որոշ Խեցգետիններ կհասկանան, որ իրենց ներկայիս հարաբերությունները խանգարում են իրենց պրոֆեսիոնալ զարգացմանը եւ կորոշեն բաժանվել սիրելիներից, իսկ մյուսներն էլ կհանդիպեն իրենց կեսերին աշխատավայրում:
Գալիք տարում դուք մեծ ցանկություն կունենաք ապրել ձեր հաճույքի համար, թույլ տալ ձեզ ավելին, քան սովորաբար թույլ եք տալիս եւ մի փոքր շեղվել ձեզ հատուկ խնայողությունից: Տարվա առաջին կեսին դա ձեզ կհաջողվի, իսկ տարվա երկրորդ կեսը հագեցած կլինի հետաքրքիր գործուղումներով եւ աշխատանքում նոր հնարավորություններով: Շատերը կցանկանան փորձել իրենց գրականության կամ մանկավարժության ասպարեզում:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Առյուծները 2015 թվականի առաջին կեսում հաստատ չեն ձանձրանա: Առանց այդ էլ ընկերական շրջապատում մեծ համակրանք վայելող Առյուծները էլ ավելի շատ կզգան շրջապատի ուշադրությունն ու հիացմունքն իրենց հանդեպ: Ապրիլից օգոստոս ընկած ժամանակահատվածում հանրային կամ ստեղծագործ անձանց հնարավորություն կընձռնվի սիրվել հանդիսատեսի կողմից: Դրա հետ մեկտեղ, անսպասելի հայտնիությունը նաեւ խնդիրներ կառաջացնի: Դուք ստիպված կլինեք առավել զգույշ լինել ձեր քայլերի ու խոսքերի մեջ:
2015-ին Առյուծները մեկ անգամ չէ, որ ստիպված կլինեն ընտրություն կատարել իրենց իդեալների եւ օգուտի միջեւ: Նման իրավիճակներ ամենից հաճախ կլինեն աշխատավայրում: Որոշ Առյուծներ կցանկանան փոխել իրենց աշխատանքը՝ փնտրելով այնպիսի աշխատանք, որտեղ նրանք ստիպված չեն լինի դեմ գնալ իրենց խղճին:
ԿՈՒՅՍԵՐ
Գալիք տարին Կույսերի համար հոգեւոր վերածննդի տարի կլինի, որը, ամենայն հավանականությամբ, կապված կլինի սիրահարվածության հետ: Դուք կվերանայեք ձեր հայացքները աշխարհի եւ սիրային հարաբերությունների վերաբերյալ, կդառնաք ավելի ռոմանտիկ եւ զգացմունքային: Ձեզ համար կարեւոր կդառնա նաեւ ինքնազոհաբերության թեման: Տարվա առաջին կեսին այս համաստեղության ներկայացուցիչները կարող են տարվել կրոնով, միստիկայով, ինչպես նաեւ բարեգործությամբ: Հնարավոր է սիրահարվածություն այն մարդու հանդեպ, ում դուք կհամարեք ձեր հոգեւոր իդեալը: Հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում դուք կբախվեք ձեր բնավորության մութ կողմերի հետ: Շատ գայթակղություններ կառաջանան, որոնց դժվար կլինի չտրվելը:
Տարվա առաջին ամիսներին պետք է զգոն լինել նոր ծանոթերի հանդեպ: Մեծ է խաբվելու հավանականությունը: Սեպտեմբեր ամսից սկսած՝ մինչեւ տարվա վերջ, դուք հզոր ուժ կզգաք ձեր մեջ: Շատերը լուրջ հարցեր կլուծեն՝ կապված բնակարանի հետ, կամուսնանան կամ նոր հարաբերություններ կստեղծեն:
ԿՇԵՌՔՆԵՐ
Ինչպես անցնող տարում, այնպես էլ 2015-ին, Կշեռքների համար արդիական կլինեն միջանձնային հարաբերությունները: Սակայն, ի տարբերություն 2014-ի, գալիք տարի կվերաիմաստավորվեն ո՛չ միայն սիրային հարաբերությունները, այլեւ ընկերական ու գործնական: Շատ Կշեռքներ կորոշեն փոխել իրենց վերաբերմունքը շրջապատի հանդեպ եւ դառնալ առավել անկեղծ: Դուք կցանկանաք մաքրել նաեւ ձեր շրջապատը ավելորդ մարդկանցից՝ թողնելով միայն նրանց, ում վրա դուք իսկապես կարող եք հույս դնել: Դա առվել ակտիվ կերպ կզգացվի աշնանը եւ ձմռանը, երբ դուք կդառնաք ինքնամփոփ: Փոխարենը, տարվա առաջին ամիսները հագեցած կլինեն նոր ու հեռանկարային ծանոթություններով, որոնք կազդեն ձեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Հենց շնորհիվ նոր ծանոթությունների, դուք կկարողանաք դասավորել ձեր անձնական կյանքն ու ապահովել աճը կարիերայում:
Կշեռքների սիրելի մարդիկ 2015-ին նորովի կբացահայտվեն նրանց համար: Չի բացառվում, որ անսպասելի իրադարձություններն անձնական կյանքում ստիպեն ձեզ այլ կերպ նայել ընտանիքի անդամների հետ ձեր հարաբերություներին:
ԿԱՐԻճՆԵՐ
Կարիճների փառամոլությունն իր գագաթնակետին կհասնի 2015 թվականի առաջին կեսին: Շատերը կորոշեն կյանքի կոչել վաղուց մտածված ստեղծագործական գաղափարները եւ յուրօրինակ բիզնես նախագծերը: Հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում արժե ժամանակը ծախսել հին գործերը ավարտին հասցնելու ու նորը մանրակրկիտ մշակելու վրա, իսկ նոր նախագծերը պետք է սկսել ոչ ուշ, քան գարնանը եւ ամռանը: 2015 թվականին շատ Կարիճներ կստանձնեն առաջնորդի դերը ինչպես աշխատավայրում, այնպես էլ ընկերների շրջանում: Ձեր սոցիալական կարգավիճակն այնքան կբարձրանա, որ դուք անհարմարություն կզգաք շփվել ձեր որոշ ծանոթների հետ: Շատերի համար գուցե դա ցավոտ կլինի: Փոխարենը՝ հուլիսից մինչեւ սեպտեմբեր ժամանակահատվածում ձեզ սպասվում են նոր ծանոթություններ՝ հետաքրքիր եւ ստեղծագործ անձնանց հետ, որոնք ձեզ կոգեշնչեն:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Հաջորդ տարին Աղեղնավորների համար կդառնա կամքի ուժը պահելու յուրահատուկփորձության շրջան, որն անցնելով, դուք շատ մեծ հնարավորություններ կբացեք ձեր առաջ: Դուք կբախվեք օգտակարի եւ հաճելիի, հնի եւ նորի միջեւ ընտրության առաջ: Ամենայն հավանականությամբ, այդ ընտրությունը կվերաբերի ֆինանսական հարցերին, որոնցով դուք տարված կլինեք գալիք տարում: Աստղերը ձեզ կոչ են անում 2015-ին փոխել ձեզ բնորոշ թեթեւամտությունը կյանքի հանդեպ առավել լուրջ մոտեցմամբ: Դուք ինքներդ կցանկանք ձեզ հասուն մարդու պես պահել: Փոխությունների սկիզբը կարող է լինել փիլիսոփայությամբ կամ կրոնով տարվելը, որոնց դուք հակված կլինեք տարվա առաջին ամիսներին: Եթե ձեր անձի մեջ անհրաժեշտ փոփոխությունները կատարվեն, ապա 2015-ի սեպտեմբեր ամսից սկսած՝ ձեզ սպասվում է մեծ հաջողություն:
ԱՅԾԵՂՋՈՒՐՆԵՐ
Հաջորդ տարին Այծեղջուրների համար լի կլինի առեղծվածով: Դեռ այս տարվանից բռնած ձեր ուղու վերաիմաստավորումը իր գագաթնակետին կհասնի հենց գալիք տարում: Շատերը կցանկանան գտնել իրենց կյանքի իմաստը, զբաղվել բարեգործությամբ: Աստղերը կմաքրեն ձեր կյանքը ավելորդ բաներից՝ անհամապատասխան մարդկանցից, սխալ համոզմունքներից եւ կախվածություններից: Առավել ինտենսիվորեն դա տեղի կունենա ապրիլից օգոտսոս ընկած ժամանակահատվածում: Պետք չէ ափսոսալ այդ կորուստների համար. դրանք ճանապարհ կբացեն ձեր կյանքի վերաիմաստավորման համար: Սեպտեմբերից սկսած՝ այս համաստեղության տակ ծնվածներն առավել նշանակալի կերպ կզգան իրենց վերածննդի արդյունքը: Դուք ձեռք կբերեք նոր ծանոթություններ, մարդկանց, որոնց հետ դուք կկապվեք խորը հոգեւոր կապերով:
ՋՐՀՈՍՆԵՐ
Կարելի է ասել, որ գալիք տարի Ջրհոսները կլինեն իրենց տարերքի մեջ. նրանց սպասվում ենինտելեկտուալ բացահայտումներ ու շփումներ: Սակայն, նախքան ներդաշնակության հասնելը, Ջրհոսները ստիպված կլինեն որոշակի փորձությունների միջով անցնել: 2015-ի գլխավոր խնդիրներից կդառնան ընկերական հարաբերությունները: Որոշ մարդիկ կհեռանան ձեր կյանքից, սակայն ժամանակի հետ դուք կհասկանաք, որ այդպես ավելի լավ էր: Շատ Ջրհոսներ հաջորդ տարի առավել լուրջ կվերաբերեն կյանքին, կսկսեն առավել քիչ սավառնել երկնքում: 2015-ին, մասնավորապես առաջին չորս եւ վերջին երկու ամիսներին, դուք կգիտակցեք, որ ձեր հետաքրքրությունները հակասում են ձեր ընկերների կամ ձեզ համար նշանակություն ունեցող այլ մարդկանց հետաքրքրքություններին: Ամենայն հավանականությամբ, դա կվերաբերվի ձեր ֆինանսական կարողություններին: Եկող տարին ձեզ կսովորեցնի պահպանել առողջ էգոիզմի եւ ինքնազոհողության միջեւ հավասարակշռությունը:
ՁԿՆԵՐ
Ձկներին սպասվում է իրադարձություններով լի տարի, հատկապես՝ անձնական կյանքում եւ կարիերայում: Դուք ձեզ ձեր տարերքի մեջ կզգաք: Ձեր ռոմանտզիմն ու ստեղծագործական կարողություններն ըստ արժանավույնս կգնահատվեն: Որոշ Ձկներ կցանկանան բարձրացնել իրեն դիրքը շրջապատում եւ մեծ ջանքեր կգործադրեն դրա համար: Տարվա առաջին երեք ամիսները եւ վերջին երկուսը շրջադարձային կլինեն այդ գործընթացի համար: Առավել լուրջ փոփոխությունները պետք է ծրագրել տարվա առաջին կեսում:
Հաջորդ տարի Ձկներին կանհանգստացնի իրենց ինքնագնահատականը եւ այն, թե ինչպես են իրենց ընդունում ընկերներն ու այլ մարդիկ: Շատերը կհասկանան, որ հոգնել են իրենց դերից, որը պարտադրված է շրջապատի կողմից: Հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածը բարեհաջող կլինի նոր ոճ կերտելու համար:
Կարդացեք նաև
Տարվա հովանավոր կենդանին անպայման ունենում է իր ազդեցությունը տարվա վրա՝ ուժեղացնելով որոշ ոլորտներ և թուլացնելով այլք։ 2016 թվականի խորհրդանիշը մեզ խոստանում է բազում դրական էմոցիաներ՝ գրեթե բոլոր գործերում...
Այծին համապատասխանում է Ին էներգիան՝ խաղաղության, ներդաշնակ գոյության ու հանգստության խորհրդանիշն է: Սրանք այս տարվա հիմնական տրամադրությունն են ստեղծում: 2015թ.-ը դա այն տարրն է, որում ինտելեկտուալ հնարավորությունները կգերազանցեն կոպիտ ուժին: Այդ պատճառով...
TakeMeBack.to կայքը ստեղծվել է՝ ցույց տալու համար, թե ինչ է կատարվել այն օրը, երբ Դուք ծնվել եք։ Դրա համար անհրաժեշտ է նշել ծննդյան օրը, ամիսը և տարին, գրում է...
Բուլղարացի աշխարհահռչակ պայծառատես Վանգայի մասին նորանոր լեգենդներ են ի հայտ գալիս անգամ նրա մահվանից 18 տարի անց: Կանխագուշակ Վանգային գործունեության շուրջ 55 տարիների ընթացքում այցելել է ավելի քան...
2014թ.-ը Կապույտ փայտե Ձիու տարին է: Ի՞նչ է դա նշանակում, ի՞նչ իրադարձություններ են մեզ սպասվում և ինչպե՞ս է հարկավոր այն դիմավորել...
Ռոադ Այլենդի հիվանդանոցի վիրաբույժները հաշվարկել են, որ սրտի վիրահատությունների հաջողությունը կախված է լուսնի շրջափուլից, գրում է The Daily Mail-ը...
Ամերիկացի վիրաբույժների նախորդ շաբաթ արած հայտարարությունը վկայում է, որ լիալուսինն, իրոք, ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա...
Խոյեր
2013 թ. ձմեռային ժամանակահատվածում հարկ է լրացնել վիտամինների պակասը: Օրվա սննդակարգում, ինչքան հնարավոր է, ավելացնել մրգերի և թարմ բանջարեղենի օգտագործումը...
Ըստ չինական օրացույցի, 2013 թվականը Սև ջրային օձի տարին է և տարվա գլխավոր խորհրդանիշը օձն է` փոփոխական, անկայուն: Օձի տարին իր իրավունքների մեջ կմտնի 2013թ-ի փետրվարի 10-ին և «կթագավորի» մինչև 2014-ի հունվարի 31-ը...
Ժամեր անց Վիշապին փոխարինելու կգա Օձը, որի նշանը չինական հորոսկոպի մեջ առանձնանում է իր յուրահատկությամբ: Արևմտյան Եվրոպայում օձը համարվում է խելքի և մտքի խորհրդանիշ, ուստի այդ տարում ծնված երեխաները սովորաբար առանձնանում են իրենց...
Օձի տարին մեզ չի տա այնքան էներգիա, որքան նախորդ` Վիշապի տարին: Դրա փոխարեն 2013 թ. մեզ կդարձնի ավելի զգույշ և շրջահայաց: Մենք կսկսենք ավելի շատ ժամանակ հատկացնել մեր առողջությանը, ավելի հետևողական լինել ինքներս մեր հանդեպ: Եվ դա մեզ կազատի շատ...
Բրիտանացի օդերևութաբանները կանխատեսում են, որ 2013թվականը կընդգրկվի եղանակային հետազոտությունների պատմության ընթացքում ամենատաք տարիների տասնյակում, որը հաշվվում է 1850թ.-ից սկսած, հայտնում է Взгляд-ը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն